Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սատոնը» հաղթել է, իսկ դարպասապահի դիրքում պաշտպանն է խաղացել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 21-ին «Սատոն Յունայթեդի» ղեկավարությունը խզել էր պայմանագիրը դարպասապահ Ուեյն Շոուի հետ: Վերջինի օգնությունը թիմին անհրաժեշտ եղավ հենց հաջորդ խաղում:

Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում «Տորկի Յունայթեդի» դեմ հանդիպմանը «Սատոնի» հիմնական դարպասապահ Ռոս Ուորները 16-րդ րոպեին վնասվածք է ստացել: Թիմում այլ դարպասապահ գտնել չեն կարողացել, և դարպասին կանգնել է 35-ամյա պաշտպան Սայմոն Դաուները:

Պաշտպանը դարպասապահի դերն ստանձնելուց հետո միայն մեկ գնդակ է բաց թողել, իսկ «Սատոնը» կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: