Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սարգիս Ստեփանյան․ «Ուրատուն» այսօր խաղաց իր հնարավորությունների 50 տոկոսով, եթե ոչ՝ ավելի քիչ»

yerevan 2800 basketball urartu ararat tehran 5 - Սարգիս Ստեփանյան․ «Ուրատուն» այսօր խաղաց իր հնարավորությունների 50 տոկոսով, եթե ոչ՝ ավելի քիչ»

«Ուրարտու Վիվառոյի» գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանը ՖԻՄԱ-ի նկատմամբ 2-րդ անընդմեջ հաղթանակից և Ա լիգայի 3-րդ մրցանակակիրը դառնալուց հետո ամփոփեց հանդիպումը և շեշտեց, որ երևանյան ակումբի երիտասարդ բասկետբոլիստները իրենց ներդրումն ունեցան թիմի հաղթանակի մեջ։

Ա Լիգա. «Ուրարտու Վիվառոն»՝ 3-րդ մրցանակակիր (տեսանյութ)

«Արցախից» կրած պարտություններից հետո, մոտ 5 օր տղաներին բացարձակ հանգիստ տվեցի, որպեսզի հոգեբանորեն կարողանան ուշքի գալ և նրանք իրենց իսկական պրոֆեսիոնալի պես պահեցին։

Ճիշտ է՝ մրցաշրջանի սկզբից մենք պայքարում էինք փլեյ-օֆֆ դուրս գալու և չեմպիոն դառնալու համար, բայց ստացվեց, այն, ինչ ստացվեց։

Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, կարծում եմ, որ մեր բասկետբոլիստները խաղացին իրենց հնարավորությունների 50 տոկոսով, եթե ոչ՝ ավելի քիչ։ Պաշտպանությունում էլ իրենց հնարավորությունների մեկ երրորդը ցուցադրեցին, և հաշիվը դա թույլ էր տալիս։

Պետք է նաև արժանի մատուցել ՖԻՄԱ-ին, նրանք համալրված են երիտասարդ բասկետբոլիստներով ու դեռ աշխատելու տեղ ունեն։ Չեմ կարծում, որ այս հաշիվը արտահայտում է 2 թիմերի մակարդակը, պարզապես այսօր այսպես ստացվեց։ Սա բասկետբոլ է։

Մեր երիտասարդ բասկետբոլիստները ավելի շատ խաղաժամանակ ստացան, սակայն մտնելով խաղի մեջ, նրանք չգցեցին խաղի տեմպը, միավորների տարբերությունը չնվազեցրին։ Շատ կարևոր էր, որ չմտնեին խաղի մեջ ու այդ տարբերությունը վայելեին, այլ փորձեին իրենց ուժերով ինչ-որ դրական բան անել թիմի համար։ Բոլորի մոտ էլ դա հաջողվեց՝ թե՛ Դավիթ Քարամյանի,  թե՛ Լևոն Վաթյանի, թե՛ Հրանտ Սիրադարյանի և թե՛ Ստամիասոս Կալպակասի»։

Սարգիս Ստեփանյանը նաև խոսեց Ա լիգայի եզրափակիչ հանդիպման մասին, որը կայանալու է «Արցախի» և «Արթիկի» միջև։

«Եզրափակիչում ո՞ւմ եմ երկրպագելու, դժվար է ասել։ Թող հաղթի ուժեղագույնը, 2 թիմին էլ ցանկանում եմ հաղթանակ, թող ոչ մի պատահականություն դեր չխաղա, ինչպես խաղացողները, այնպես էլ մրցավարները, սխալներ են թույլ տալիս, թող ոչ մի մրցավարական սխալ չազդի խաղի ելքի վրա։ Չեմ ցանկանում բարձրաձայնել, թե որ թիմին եմ ցանկանում տեսնել հաղթողի դերում»,-եզրափակեց «Ուրարտու Վիվառոյի» գլխավոր մարզիչը։

Ինչպես Հայաստանում սկսեց զարգանալ ակումբային բասկետբոլը․Պատմում է «Ուրարտու Վիվառոյի» նախագահ Կարեն Գիլոյանը (տեսանյութ)


Արեգ Վաթյան. «Արցախը» նոր տարում կփորձի ավելի լուրջ առաջնություններում հանդես գալ, ավելի լուրջ թիմ պահել, սա միայն սկիզբն է»

Արա Պողոսյան. «Եթե ցանկանանք Ա լիգան կունենա 12 կամ 14 թիմ, բայց դա սխալ է»

Ալբերտ Թադևոսյան. «Վերջին 2 ամիսների վատագույն խաղը անցկացրինք, բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք»

Արման Հակոբյան. «Արցախը» միանշանակ ուժեղ թիմ է»

«Արցախի» չեմպիոնությունը և պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Հայտնի է, թե երբ կկայանա «Արցախ»-«Արթիկ» հանդիպումը

Այսօր բասկետբոլ չկա. «Արցախ» – «Արթիկ» հանդիպումը հետաձգվել է

Արեգ Վաթյան․ «Մի փոքր թերագնահատել էինք «Արթիկին», բայց հետո հասկացանք, որ ավելի լուրջ պետք է մտնենք խաղի մեջ»

Ալեքսա Սիմովիչ․ «Արթիկը» շատ լավ երկրպագուներ ունի, և միգուցե այդ պատճառով սկզբում վատ էինք պաշտպանվում»

Ա Լիգա. «Ուրարտու Վիվառոն»՝ 3-րդ մրցանակակիր (տեսանյութ)

Ա Լիգա, ՖԻՄԱ – «Ուրարտու Վիվառո». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչպես Հայաստանում սկսեց զարգանալ ակումբային բասկետբոլը․Պատմում է «Ուրարտու Վիվառոյի» նախագահ Կարեն Գիլոյանը (տեսանյութ)

Ա լիգա. «Արթիկը» կրկին հաղթեց ՖԻՄԱ-ին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Արեգ Վաթյան․ «Ինչ մրցակից էլ լինի, «Արցախը» ամեն ինչ անելու է հաղթանակի համար»

Կոնստանտին Միրզոյանցը՝ Ա լիգայի եզրափակիչ հանդիպման մասին․ «Ոչ մի թիմ ֆավորիտ չի կարելի համարել, այստեղ ամեն ինչ կախված է մեկ միավորից»

Սիմովիչը՝ «Ուրարտուի» նկատմամբ հաղթանակի մասին․ «Ոչ ոք մեզ չէր հավատում, բայց մենք արեցինք անհնարինը»