Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սանտա Ֆե» -«Սանտոս» հանդիպման ժամանակ սխալմամբ հարգել են կենդանի ֆուտբոլիստի հիշատակը

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ:

«Սանտա Ֆե» -«Սանտոս» հանդիպման ժամանակ ստադիոնի մեկնաբանը խնդրել է 1 րոպե լռությամբ հարգել Ռիկարդո Օլիվեյրայի հիշատակը: Եվ դա այն պարագայում, որ 36-ամյա Օլիվեյրան Սանտոսի իր թիմակիցների հետ կանգնած էր խաղադաշտի կենտրոնում: Բանն այն է, որ հաղորդավարը սխալմամբ Սանտոսի 60-ականների անվանի ֆուտբոլիստ Ալեշանդրե Դե Կարվալյո Կանեկոյի փոխարեն արտասանել է Օլիվեյրայի անունը: Խաղից հետո փորձառու ֆուտբոլիստը խոստովանել է, որ անգամ չէր էլ նկատել այդ սխալը:

«Սանտա Ֆե» -«Սանտոս» հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով: Ռիկարդո Օլիվեյրան իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բետիսում», «Միլանում», «Վալենսիայում» ու «Սարագոսայում»: