Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սամվել Տեր-Սահակյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրած 3 շախմատիստներից հատկապես գերազանց ելույթ ունեցավ 24-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով արժանացավ գլխավոր մրցանակին ու պարգևատրվեց 1200 եվրոյով:

Հայ գրոսմայստերը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած բուլղարացի Կիրիլ Գեորգիևին և ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոյին ու Բորիս Սավչենկոյին: Մրցաշարի արդյունքներով Սամվելը 17-ով ավելացրեց ՖԻԴԵ-ի իր վարկանիշը:

Սամվելը մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով՝ հենց մեկնարկից մի խումբ շախմատիստների հետ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Նրա հաղթարշավը հաջողվեց կանգնեցնել մրցաշարում մեր մյուս գրոսմայստերին՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, ով 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Սամվելի հետ: Հետագայում էլ Տեր-Սահակյանն առաջատարների խմբում էր:

Ավարտական տուրից առաջ Սամվել Տեր-Սահակյանն ու մրցաշարում ևս հաջող հանդես եկած Մանուել Պետրոսյանը 6,5-ական միավորով հետապնդում էին միանձնյա առաջատար, բուլղարացի գրոսմայստեր Կիրիլ Գեորգիևին, ով 8-րդ տուրում հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին, վաստակել էր 7 միավոր:

Ստացվել էր այնպես, որ վիճակահանությամբ ավարտական տուրում Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը պետք է մրցեին միմյաց հետ: Ավելի փորձառու Սամվելը հաղթեց իր կրտսեր հայրենակցին՝ զրկելով նրան գլխավոր մրցանակից: Ի դեպ, դա մրցաշարում Մանուել Պետրոսյանի միակ պարտությունն էր: Իսկ Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում մնաց անպարտելի: Նա տարավ 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթելով սերբ Սինիցա Դրազիչին, 6,5 միավորով գրավեց 10-րդ տեղը, իսկ Մանուել Պետրոսյանը  նույնպիսի արդյունքով հանգրվանեց 13-րդ հորիզոնականում: Ռոբերտն ու Մանուելը 90-ական եվրո պարգևավճար ստացան:


Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Ուժեղագույնների մրցաշարում առավել հաջողը Սերգեյ Մովսիսյանի ելույթն էր

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար

Հայաստանցի շախմատիստներից հաղթեց միայն Մանուել Պետրոսյանը

Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարների խմբին

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Մեկնարկում միայն Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տոնեց

Զավեն Անդրիասյանը կրկին նվաճեց շախմատի ակադեմիայի գավաթը

Հայաստանի նոր չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին

Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զիջել է դիրքերը

Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող