Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սամպաոլին՝ «Բարսելոնան» գլխավորելու մասին. «Ո՞վ գիտի, թե վաղը ինչ կպատահի»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու շշուկները:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում կատալոնական ակումբի ջախջախիչ պարտությունից հետո, սկսեցին լուրեր շրջանառվել, որ թիմի ղեկավարությունը մտածում է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պաշտոնանկության շուրջ և դիտարկում է նոր մարզչի թեկնածություններ, որոնց թվում է նաև արգենտինացի մասնագետը:

«Գլխավորե՞մ «Բարսելոնան»: Ո՞վ գիտի՝ վաղը ինչ կպատահի: Բայց պետք է ասեմ, որ մամուլում պտտվող լուրերը, թույլ չեն տալիս ճիշտ գնահատել Լուիս Էնրիկեի աշխատանքը:

«Բարսելոնայի» մարզչի պաշտոնը կդառնա թափուր, երբ Էնրիկեն դա ինքը կցանկանա: Այս իրավիճակում ես լիովին հանգիստ եմ, քանի որ ես չեմ տարածել այդ լուրերը: Լիովին կենտրոնացած եմ «Սևիլիայում» իմ ամենօրյա աշխատանքի վրա»,-ասել է Սամպաոլին:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Կազեմիրո. «Երեխա ժամանակ չէի կարող երազել, որ 100 խաղ կանցկացնեմ «Ռեալի» կազմում»

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)