Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռուսլան Կորյանի գոլը փրկել է «ԲՄԱ-Խաբարովսկին» պարտությունից (տեսանյութ)

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 26-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկն» ընդունել էր «Սոկոլին»: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:

40-րդ րոպեին «Սոկոլին» առաջ է մղել Իգոր Կլիմովը: 71-րդ րոպեին Ռուսլան Կորյանը փոխարինման է դուրս եկել, իսկ 83-րդ րոպեին դիպուկ է իրացրել մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոցը՝ փրկելով իր թիմին պարտությունից:

26 տուրից հետո «ԲՄԱ-Խաբարովսկը» 43 միավոր է վաստակել և այս պահին ընթանում է 3-րդ հորիզոնականով: