Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռուսլան Կորյանը հրաշալի գոլի հեղինակ է դարձել՝ տուգանային հարվածով (տեսանյութ)

Ռուսաստանի Ֆուտբոլային լիգայի (2-րդ դիվիզիոն) 36-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմի նկատմամբ:

Դաշտի տերերից 35-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը՝ տուգանայինից կատարած հարվածի օգնությամբ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ: Նա նաև իր հաշվին գոլային փոխանցում է գրանցել՝ օգնելով թիմին եռապատկելու հաշիվը:

Կորյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 60-րդ րոպեին:

Հավելենք, որ «ԲՄԱ-Խաբարովսկն» այս հաղթանակից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը: