Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռումենիգե.«Պերեսը գիտի, որ մենք Լևանդովսկիին նրանց չենք զիջի»

«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն բացառել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:

«Ես ու Պերեսը գիտենք, թե ինչն է իրատեսական, ինչը՝ ոչ: Նա գիտի, որ մենք չենք բաժանվում այն ֆուտբոլիստներից, որոնց չենք ցանկանում վաճառել:

Նույնը «Ռեալում» է: Եվրոպական էլիտար ակումբները հեղինակություն ունեն և գիտեն, թե ինչ կարելի է, իսկ ինչ՝ ոչ:

Երկու տարի առաջ մենք վաճառեցինք նրանց Կրոսին, իսկ նրանք մեզ՝ Խաբի Ալոնսոյին. նման յուրատեսակ փոխանակությունը բոլորին էլ ձեռնտու էր»,-ասել է Ռումենիգեն: