Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ տարվա լավագույն մարզիկի թեկնածուների թվում չընդգրկվելուն:

Պ-ն Հայրապետյան, ՀՖՖ-ն ամեն օր բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում մեր մարզասերներից, ովքեր իրենց անհամաձայնությունն ու զայրույթն են արտահայտում լավագույն տասնյակից կրկին ֆուտբոլը դուրս թողնելու կապակցությամբ: Ձեր կարծիքն այս մասին:

-Ավարտին է մոտենում հերթական մարզական տարին, որը լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով և ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով և բացթողումներով: Այս տարի ևս մեր լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին մեր հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել մեր օրհներգը, բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» և «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ և զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ՝ այցելել Հայաստան: Այսինքն արեցին այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզներում և ինչին հասնելու համար մեր մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի: Բարձր գնահատականի և հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց և անուրանալի են Հենրիկ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել: Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ և կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթև ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ է բարոյականությունից, և հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել: Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից:
Շնորհավորելով մեր մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչնեին գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների և հաջողությունների տարի և թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա:


WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». հավանական մեկնարկային կազմեր

Матч ТВ-ն Մխիթարյանի մասին նոր ֆիլմում բացահայտում է, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում (տեսանյու)

Մխիթարյանը, Լինգարդը և Հերերան խոսում են ամեն ինչից, բացի ֆուտբոլից (տեսանյութ)