Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռուբեն Հայրապետյան՝ Հրաչյա Ռոստոմյանին. «Հարկ չեմ համարում երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ 2016թ. նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մեկնաբանություններին:
«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ – ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ:

Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձևերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռևս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված և պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել ևս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի և այլն:

Հարկ չհամարելով երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին՝ միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել և զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով»,-ՀՖՖ-ի պաշտոնական էջն է մեջբերում Ռ. Հայրապետյանի խոսքերը:


Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Յուրչենկո. «Հայաստանի հավաքականի հրավերի վերաբերյալ որոշում կընդունեմ, երբ լուրջ խոսակցություններ լինեն»

Ռուբեն Հայրապետյան. «Մենք գրկաբաց սպասում ենք Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի հավաքականում»

ՈՒԵՖԱ-ի նախագահը գրավել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանած դարպասը (տեսանյութ)

Գևորգ Դավթյանը՝ ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ

Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչին

Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է»

Ռուբեն Հայրապետյան. «Մենք և Իրանը դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել. փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի»

Արթուր Պետրոսյան. «Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան այն արդեն հետ էին կանչել»

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Ռուբեն Հայրապետյան. «Սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբուժությամբ»

Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանն անգամ չի ուզում լսել հավաքականի անունը»

Ռուբեն Հայրապետյան. «Ես թույլ չեմ տա հավաքական հրավիրել Մովսիսյանին և Արզումանյանին, որքան էլ մարզիչը ցանկանա»

Միհրան Հարությունյանը վիրահատության կենթարկվի

Ռոստոմյան. «Միջազգային իրավաբաններ ենք վարձել Միհրանի գործի համար»

Հրաչյա Ռոստոմյան. «Ադրբեջանը չի կարողանում վերահսկել դոպինգի դեմ պայքարն իրենց երկրում»