Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուն փոխարինվելիս դիմել է Զիդանին. «Ինչո՞ւ ես» (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել այն փաստից, որ Լա Լիգայի 28-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հանդիպման (2-1) 79-րդ րոպեին փոխարինվել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշմամբ:

Մադրիդյան թիմն այդ պահին արդեն հաղթում էր 2-1 հաշվով, իսկ Ռոնալդուն աչքի էր ընկել գոլային փոխանցումներով: Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ պորտուգալացին չի հասկացել՝ ինչու է Զիդանը փոխարինում իրեն: Կրիշտիանուն խաղադաշտը լքելու պահին ֆրանսիացուն ասել է. «Ինչո՞ւ ես»: Միաժամանակ պետք է նշել, որ ֆուտբոլիստը և մարզիչը փոխարինումից հետո սեղմել են միմյանց ձեռքերը:

Լրագրողները հանդիպման ավարտից հետո այս առիթով հարց էին ուղղել Զիդանին. «Կրիշտիանուն կարող է փոխարինվել այնպես, ինչպես յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստ»:

Ռոնալդուին մնացել է խփել ընդամենը մեկ գոլ, որպեսզի գերազանցի անգլիացի Ջիմի Գրիվզի՝ եվրոպական առաջատար առաջնություններում խփած գոլերի ռեկորդային ցուցանիշը: Երկուսի հաշվին այս պահի դրությամբ գրանցված է 366-ական գոլ:

 C7PEvJ4W4AEWKEX


Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար