Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուն պահանջել է Զիդանից «Ատլետիկոյի» դեմ խաղում կազմից դուրս թողել «Ռեալի» մեկ ֆուտբոլիստի

Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Ատլետիկոյին»: «Արքայական» ակումբը ցանկանում է թիմերի միջև առաջին իսկ հանդիպմանը փակել դիմակայության բոլոր հարցերը և ապահովել ՉԼ-ի եզրափակչի ուղեգիր:

Diario Gol-ի փոխանցմամբ, այդ պատճառով «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է Զինեդին Զիդանին պահեստայինների նստարանին թողնել Կարիմ Բենզեմային: Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարևոր հանդիպումներին նպաստավոր դիրքերից շատ է վրիպել, որն էլ ըստ Ռոնալդուի՝ այս անգամ կարող է խանգարել թիմին դիմակայության ելքը առաջին խաղում որոշելու հարցում:

32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հարձակման եզրերում տեսնել Խամես Ռոդրիգեսին, Իսկոյին կամ Ասենսիոյին: