Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուն կարո՞ղ է մարզիչ դառնալ

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն World Soccer-ի հետ հարցազրույցում պատմել է, որ իր երազանքը 2-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելն է:

«Մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան 2 տարի անընդմեջ: Երբ դու խաղում ես «Ռեալում», դու պետք է հավատաս, որ կարող ես:

Մենք հիանալի թիմ ունենք և մարզիչ: Գիտենք, որ սա բարդ առաջնություն է և մի փոքր էլ բախտ է անհրաժեշտ մեզ և ակումբին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք նորից հաղթել»:

Պորտուգալիայի հավաքականի ավագը նաև խոստովանել է, որ 2015/16 մրցաշրջանը լավագույնն էր իր կարիերայում:

«Անցած տարին, երևի թե լավագույն էր իմ կարիերայում, այն յուրահատուկ էր, քանի որ հաղթեցինք Պորտուգալիայի պատմության առաջին խոշոր գավաթը և «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան»:

31-ամյա հարձակվողը նշել է, որ դեռևս չի պլանավորում մարզչի գործունեություն ծավալել:

«Ես շատ եմ մտածում այդ մասին: Այս պահին չեմ ուզում մարզիչ լինել: Մի քանի տարի անց մարդիկ կասեն, որ ես համապատասխան եմ այդ պաշտոնին: Դժվար խնդիր է: Այս պահին ցանկանում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Ոչ ոք չգիտի՝ թե ապագայում ինչ կլինի: 5 կամ 6 տարուց ես կարող եմ փոխել միտքս և դառնալ մարզիչ»,-ընդգծել է Ռոնալդուն:

 


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին