Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուն իր հեթ-տրիկով նոր էջ է բացել ՉԼ փլեյ-օֆֆի պատմության մեջ

Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ առաջին մրցավեճում (3-0):

Բացի այն, որ պորտուգալացին դարձել է մրցաշարի փլեյ-օֆֆերում 50 գոլի սահմանագիծը հատած առաջին ֆուտբոլիստը (արդեն 52 գոլ), նա նաև մեկ այլ բացառիկ նվաճման է հասել:

Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ով հեթ-տրիկի հեղինակ է դառնում փլեյ-օֆֆի երկու խաղում անընդմեջ: Կրիշտիանուն ավելի վաղ երեք գոլ էր հեղինակել «Բավարիայի» հետ քառորդ եզրափակիչ պատասխան մրցավեճում (4-2՝ լրացուցիչ ժամանակում):

Պորտուգալացի ռմբարկուն նաև ռեկորդ է սահմանել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում խփած գոլերի քանակով (12): «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո դի Ստեֆանոյի հաշվին ՉԼ այդ փուլում գրանցված է խփած 11 գնդակ:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին