Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուն 3 տպավորիչ ցուցանիշ թարմացրեց

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, Ուելսի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ ու ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, մի քանի տպավորիչ ցուցանիշներ թարմացրեց:

Ռոնալդուն իր 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնություններում ու այդ ցուցանիշով հավասարվեց լեգենդար Միշել Պլատինիին: Նշենք, որ ֆրանսիացին այդ ցուցանիշին հասել է ընդամենը 5 խաղում, իսկ պորտուգալացուն անհրաժեշտ եղավ 20 խաղ: Այնուամենայնիվ, արդեն հաջորդ` եզրափակիչ խաղում Ռոնալդուն կարող է շրջանցել Պլատինիին և դառնալ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու:

Ռոնալդուն դարձավ 4-րդ ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնության պատմության մեջ, ում հաջողվում է գոլի հեղինակ դառնալ երկու կիսաեզրափակիչներում: Նշենք, որ նա գրավել է դարպասը նաև ԵՎՐՈ-2004-ի` Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում /2-1/: Ավելի վաղ նման ցուցանիշ արձանագրել էին ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ Վիկտոր Պոնեդելնիկն ու Վալենտին Իվանովը 1960 և 1964թթ., ինչպես նաև Հարավսլավիայի հավաքականը ներկայացնող Դրագան Ջաիչը` 1968 և 1976թթ.:

Պորտուգալացի ֆուտբոլիստը 5-րդ անգամ դարձավ ԵՎՐՈ-ների խաղի լավագույն ֆուտբոլիստ և այդ հաշվարկում դուրս եկավ երկրորդ հորիզոնական: Ավելի շատ` 6 մրցանակ ունի Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան:


Ինչքան գումար են ստացել հայկական ակումբներն իրենց ֆուտբոլիստների՝ ԵՎՐՈ-2016-ի որակավորմանը խաղալու համար

Ո՞ր պարտությունն էր ամենացավալին Գրիզմանի համար

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Եվրո 2016-ի դիտողականության արդյունքները

Գրիզմանը՝ Ռոնալդուին. «Ատում եմ քեզ»

Ինչ ասաց Ռոնալդուն հանդերձարանում ԵՎՐՈ-2016-ի տիտղոսը նվաճելուց հետո (տեսանյութ)

Հայտնի է ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստի անունը

Ռոնալդուն նշել է ԵՎՐՈ-2016-ի լավագույն խաղացողին

Եվրոպայի չեմպիոնը տեղափոխվում է «Չելսի»

«Բորուսիայի» կիսապաշտպանը՝ «Ռեալի» դիտակետում

Ռոնալդուն արձագանքել է Մոուրինյոյի խոսքերին (լուսանկար)

Կլատենբուրգը դաջվածք է արել Չեմպիոնների լիգայի ու Եվրո 2016-ի եզրափակիչների պատվին

Եվրոպայի չեմպիոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայտնի է Եվրո 2016-ի լավագույն հանդիպումը

Դրոգբա. «Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»

Գերմանացիների հետ խաղից հետո Ֆրանսիայի հավաքականի հանդերձարանում խթանիչներ են հայտնաբերվել

Պելեն, Մարադոնան,Զիդանը, Ռոնալդուն հեռանում են, իսկ Մեսին դեռ սպասում է (ծաղրանկար)