Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդու. «Չեմ դիպչել Կոնֆեդերացիաների գավաթին. դա անհաջողություն է բերում»

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Ցյուրիխում մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթի մրցանակի ցուցադրման արարողությանը, հայտարարել է, որ մտադիր է հաղթել այդ մրցաշարում:

«Ես չեմ դիպչել այդ մրցանակին: Ես առհասարակ չեմ դիպչում գավաթներին մինչ մրցաշարերի մեկնարկը: Երբեք: Դա անհաջողություն է բերում: Այժմ չեմ ցանկանում դիպչել դրան, բայց ո՞վ գիտե… Ցանկանում եմ նվաճել այն: Դա իմ երազանքն է: Բայց դեռ շատ անելիք կա:

Տեսնենք՝ ինչ մարզավիճակում կներկայանանք մրցաշարին, մեծ դեր կխաղա նաև բախտի գործոնը: Վճռորոշ գործոնները շատ են: Հուսով եմ՝ Պորտուգալիայի հավաքականը կշարունակի պատմություն կերտել: Դա հիանալի կլինի»,- ասել է Ռոնալդուն:

Հավելենք՝ պորտուգալացիները մրցաշարի խմբային փուլում ընդգրկվել են А խմբում, որտեղ հարաբերությունները կպարզեն Ռուսաստանի, Նոր Զելանդիայի և Մեքսիկայի հետ: В խմբում ուժերը կչափեն Կամերունի, Չիլիի, Ավստրալիայի և Գերմանիայի հավաքականները:

 


Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

Ռաուլն ու Ռոնալդուն ներկա են գտնվել Նադալ – Ջոկովիչ թենիսային հանդիպմանը (լուսանկար)

«Եվրատեսիլի» հաղթող Սոբրալ. «Ոչ թե ես եմ Պորտուգալիայի ազգային հերոս, այլ Կրիշտիանու Ռոնալդուն» (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուի նոր տարօրինակ հնարքը մարզման ժամանակ (տեսանյութ)

Ռոնալդուն իր ժամանակից 4 ժամ տրամադրելու համար պահանջել է մոտ 1 մլն. եվրո

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Ռոնալդուի որդին հեթ-տրիկի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Զիդանը Ռոնալդուին դուրս է թողել «Ռեալի» հայտացուցակից

Մեսին կարող է հավասարվել Ռոնալդուի ռեկորդին

Ռոնալդուն առաջին մարզիկն է, ով 100 մլն. հետևորդ ունի Instagram-ում

Դանի Ալվեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը