Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդինյոն զգուշացրել է Ուեյն Ռունիին

«Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, որը ներկայումս կատալոնական ակումբի դեսպանն է, խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին հեռու մնալ Չինաստանի Սուպերլիգայից:

«Սա անհարգանք չէ չինական ֆուտբոլի նկատմամբ, բայց ես դեռևս չեմ ցանկանում տեսնել Ուեյն Ռունիին Չինաստանում: Հնարավոր է, որ 2 կամ 3 մրցաշրջան հետո նա կարող է դիտարկել առաջարկներ, բայց ոչ հիմա:

Եթե «Մանչեսթեր Յունայթեդում նրա ժամանակը անցնի, ուրեմն վերջ, բայց նա դեռ կարող է առանցքային ֆուտբոլիստ լինել եվրոպական թոփ ակումբներում հանդես գալիս:

Վերջին 10 տարիների ընթացքում նա այն  ֆուտբոլիստն է, որին ես ամենից շատն եմ հարգել, նա բացառիկ ունակությունների տեր խաղացող է, և ես ցանկանում եմ, որ նա մնա ԱՊԼ-ում»,-ասել է բրազիլիացի ֆուտբոլիստը:

Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ «Կարմիր սատանաների» կազմում շատ խաղաժամանակ չստանալու պատճառով Ռունին կարող է մտածել չինական ակումբների գայթակղիչ առաջարկների շուրջ, սակայն Անգլիայի հավաքականի ավագը օրեր առաջ հայտարարեց,  որ ձմռանը չի հեռանա թիմից:


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին