Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռոլան Գարոս». Ռադվանսկան ու Հալեպը սայթաքեցին 1/8 եզրափակիչում

Ֆրանսիայում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը: Եղանակային պայմանների պատճառով մրցաշարի 1/8 եզրափակիչի հանդիպումները հետաձգվել են:

Փուլի շրջանակում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մենախաղերում ավարտվել են միայն Ցվետինա Պիրոնկովա – Ագնեշկա Ռադվանսկա և Սիմոնա Հալեպ – Սամանտա Ստոսուր մենախաղերը:

Երկու մենախաղում էլ անակնկալ արդյունք է գրանցվել. Ագնեշկա Ռադվանսկան 1-ին սեթը 6:2 հաշվով հաղթելուց, ինչպես նաև 2-րդ սեթում 3:0 հաշվով առավելությունից հետո նույն և հաջորդ սեթում պայքարը զիջել է 3:6, 3:6 հաշվով՝ դուրս մնալով մրցաշարից:

Ինչ վերաբերում է Սիմոնա Հալեպ – Սամանտա Ստոսուր մենախաղին, ապա այստեղ ավստրալացի Ստոսուրը վստահ հաղթանակ է տարել 7:6(7:0), 6:3 հաշվով:

Հունիսի 1-ին նախատեսված են անցկացնել ինչպես 1/8 եզրափակիչի մյուս հետաձգված մենախաղերը, այնպես էլ քառորդ եզրափակիչի տղամարդկանց մենախաղի Ռիշար Գասկե – Էնդի Մարեյ, Ալբերտ Ռամոս – Սթեն Վավրինկա և կանանց մենախաղի Սամանտա Ստոսուր – Ցվետինա Պիրոնկովա, Շելբի Ռոջերս – Մուջուրուսա Բլանկո հանդիպումները:

14

15

16

17

18

Սամանտա Ստոսուր – Սիմոնա Հալեպ մենախաղի լավագույն դրվագները

Ցվետինա Պիրոնկովա – Ագնեշկա Ռադվանսկա մենախաղի լավագույն դրվագները