Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոբինյոն կրկնեց Պելեի ռեկորդը

«Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Ռոբինյոն անձնական ռեկորդ է սահմանել: Լիբերտադորեսի գավաթի «Լիբերտադ» ակուբմի հետ խաղում  բրազիլացիները հաղթանակ են տարել 2-0 հաշվով, իսկ ահա Ռոբինյոն դարձել է այդ գոլերից մեկի հեղինակը:

Այսպիսով բրազիլացուն հաջողվել է կրկնել «Սանթոսի» լեգենդար հարձակվող Պելեի ռեկորդը, ով Լիբերտադորեսի գավաթում հեղինակել է 17 գնդակ:

Ռոբինյոն այս մրցաշարում 14 գոլ խփել է «Սանթոսի» կազմում, իսկ մնացածը ՝ իր ներկայիս ակումբում: