Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոբերտ Հովհաննիսյանը «Գյումրի-2016» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Ռոբերտ Հովհաննիսյան

Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր Գյումրիում անցկացվեց «Գյումրի-2016» արագ շախմատի մրցաշար, որի 128 մասնակիցների թվում էին 7 գրոսմայստերներ՝ Հայաստանի այս տարվա չեմպիոն Զավեն Անդրեասյանը, 2016թ. Հայաստանի արագ շախմատի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, օրերս Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 18 տարեկանների մրցաշարի հաղթող Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը, Արթուր Չիբուխչյանն ու Նաիրա Մովսիսյանը:

Մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում պատանի շախմատիստները, որոնց թվում էր նաև մինչև 12 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը:

Բավական հետաքրքիր ու համառ մրցապայքարում անցած մրցաշարի հաղթող ճանաչվեց երևանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով մեկ անգամ ևս հաստատեց արագ շախմատում իր վարպետ խաղով աչքի ընկնելու ունակությունը: Ռոբերտը հիանալի անցկացրեց մրցաշարը՝ 8 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Ընդ որում նա մրցաշարի մեկնարկից 7 անընդմեջ հաղթանակ տոնեց և միայն ավարտական տուրում առաջին կես միավորը կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Զավեն Անդրեասյանի հետ:

Վերջինիս համար այդ կես միավորի կորուստը ճակատագրական եղավ առաջատար եռյակում տեղ զբաղեցնելու համար մղված պայքարում: Հայաստանի չեմպիոնը 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը՝ ևս պարտություն չկրելով:

7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց երևանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, ով ավարտական տուրում հաղթեց Արթուր Չիբուխչյանին: Տիգրանն անցկացրած 8 պարտիաներից 7-ում հաղթեց, իսկ ահա 3-րդ տուրում նա անսպասելիորեն պարտվեց անհատական վարկանիշով իրեն զգալիորեն զիջող Արա Դիլոյանի հետ մրցախաղում: Հենց այդ միակ պարտությունն էլ զրկեց Քոթանջյանին գլխավոր մրցանակի համար պայքարելու հնարավորությունից:

Մրցանակային եռյակը 6,5 միավորով եզրափակեց մասնակիցների մեջ անհատական վարկանիշով (2430) 10-րդը համարվող գյումրեցի Նորայր Թորոսյանը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Հայկ Մարտիրոսյանին, Զավեն Անդրեասյանին և Մանուել Պետրոսյանին: Հատկանշական է, որ միակ պարտությունը 20-ամյա Թորոսյանը կրեց նախավերջին տուրում մրցաշարի հաղթող Ռոբերտ Հովհաննիսյանի հետ մրցախաղում:


    • Ընթերցեք նաև

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 3 շախմատիստներ հավակնում են մեդալների

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 4 շախմատիստներ մրցանակների հավակնորդների թվում են

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հետապնդում են առաջատարներին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը միացավ առաջատարներին հետապնդողների խմբին

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարների խմբում է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 14 շախմատիստներ հաղթանակով մեկնարկեցին

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն արժանի բարձունքում է

Շախմատի ՀՀ առաջնություն. Չեմպիոնը կորոշվի առաջատարների մրցավեճում

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց առաջատարին

Շախմատի ՀՀ առաջնություն. Չեմպիոնության համար պայքարը հասել է գագաթնակետին

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանի առաջատարի դիրքն անսասան է