Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիվալդոյի որդին տեղափոխվել է Բուխարեստի «Դինամո»

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռիվալդոյի որդին՝ Ռիվալդինյոն, մարզական կարիերան կշարունակի Ռումինիայում:

21-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել Բուխարեստի «Դինամոյի» հետ, որի կազմում հանդես կգա «9» համարի մարզազգեստով՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում Ռիվալդինյոն մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ: