Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիո 2016. Յանա Եգորյանի երկրորդ ոսկին

Թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն իր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերում: Այս անգամ Եգորյանը հաղթեց թիմային պայքարում: Ռուսաստանի ներկայացուցիչները եզրափակիչում 45:30 հաշվով առավելության հասան Ուկրաինայի հավաքականի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Յանա Եգորյանը Ռիոյի Օլիմպիական չեմպիոն էր դարձել նաև անհատական պայքարում: 22-ամյա մարզուհին եզրափակիչում 15:14 հաշվով պարտության էր մատնել Սոֆյա Վելիկայային: