Հունահռոմեական ոճի ըմբիշ, 85 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը չի կարողանա սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար:
Մաքսիմ Մանուկյանին մեկնարկային գոտեմարտում պարտության մատնած հունգար Վիկտոր Լորինցը հասավ մինչև կիսաեզրափակիչ, սակայն այստեղ պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Չակվետաձեից:
Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը կմասնակցեր սփոփիչ գոտեմարտի, եթե հունգար մարզիկը հասներ եզրափակիչ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո