Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիո-2016. Հովհաննես Բաչկովն իր մենամարտի ֆավորիտն է

Հովհաննես Բաչկովը հաղթում է Լուիս Արկոնին

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, մինչև 64 կգ քաշային կարգում հանդես եկող 23-ամյա Հովհաննես Բաչկովը: Գյումրեցի մարզիկը Հայաստանի 2015թ. չեմպիոնն է, իր առաջին Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է` հաղթելով մոտ մեկ ամիս առաջ Վենեսուելայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային մրցաշարում: Մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը:

Ի՞նչ ճանապարհ է անցել մինչ այժմ
Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակչում միավորներով հաղթանակ տարավ Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնի նկատմամբ 2-1 հաշվով: Հովհաննեսը առաջին ռաունդում հայտնվեց նոկդաունի մեջ, սակայն հետագայում կարողացավ իր ակտիվությամբ տիրել նախաձեռնությանը և հաղթանակ կորզել:

Ո՞վ է մրցակիցը
1/8 եզրափակչում Բաչկովի մրցակիցն է Չինաստանը ներկայացնող Հու Ցյանսյունը: 28-ամյա չինացին սիրողական ռինգում լուրջ հաջողություններ չունի: Ցյանսյունը տեխնիկական հաղթանակով է անցել հաջորդ փուլ, այլապես իր մրցակից մեքսիկացի Ռաուլ Կուրիելի դեմ շանսեր չուներ:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Հովհաննես Բաչկովի մենամարտը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Հովհաննես Բաչկովը հայ սակավաթիվ օլիմպիականներից է, ում բախտը ժպտացել է Ռիոյում: Բավականին դժվար վենեսուելացի մրցակցի նկատմամբ առավելության հասնելուց հետո գյումրեցի մարզիկը պետք է որ խնդիրներ չունենա չինացի Ցյանսյունի դեմ: Բավական է նշել, որ Բաչկովի հաղթանակը Վիվառոն գնահատում է 1.13, իսկ Ցյանսյունինը` 5.1 գործակցով:


Կարեն Տոնականյանը դուրս է մնում հետագա պայքարից, սակայն նվաճում Աշխարհի առաջնության ուղեգիր

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

5 բռնցքամարտիկ հավականում է նվաճել ոսկե մեդալ Թբիլիսիի մրցաշարում

Հովհաննես Բաչկովը՝ Ստրանջայի մրցաշարի հաղթող

Ստրանջա-2017. Բաչկովը եզրափակչում է

Ստրանջա 2017. Տոնականյանն ու Վլադիմիր Մարգարյանը դուրս են մնում հետագա պայքարից

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Ստրանջա-2017. Վլադիմիր Մարգարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Ստրանջա-2017. Վահե Բադալյանը և Հենրիխ Սարգսյանը դուրս են մնում հետագա պայքարից

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել մրցակցին

Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 9 բռնցքամարտիկ

Կարեն Աղամալյան. «Իմ կարծիքով՝ երկու տղաներն էլ այսօր չեն պարտվել»

Ռիո 2016. Հովհաննես Բաչկովը ցավալի պարտություն է կրում

Օգոստոսի 14. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Ռիո-2016. Բաչկովն այսօրվա երկրորդ հաղթանակն է տոնում

Օգոստոսի 10. Ռիո 2016. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)