Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիո-2016. Հայտնի է ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը

max 1 2 - Ռիո-2016. Հայտնի է ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր կմեկնարկի Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցիչը հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Մինչև 85 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը Բաքվում կայացած Եվրոպական խաղերում գրավել է 5-րդ տեղը, իսկ Օլիմպիական ուղեգիր նվաճել է այս տարի Մոնղոլիայում կայացած վարկանիշային մրցաշարում: Այս տարի Եվրոպայի առաջնությում Մանուկյանը դուրս է մնացել պայքարից 1/8 եզրափակչից, նախորդ տարի կայացած աշխարհի առաջնությունում՝ 1/16 եզրափակչից: Մանուկյանը առանձնանում է իր տեխնիկայով, իսկ նրա հնարքը ադրբեջանցի մարզիկի դեմ 2015թ. ճանաչվել է տարվա լավագույնը: Մարզիչն է Ալեքսան Հովհաննիսյանը:

Ո՞վ է մրցակիցը
1/16 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը Հունգարիան ներկայացնող Վիկտոր Լորինցն է: 26-ամյա մարզիկը Աշխարհի 2013 և 2014թթ. բրոնզե մեդալակիր է:

Ե՞րբ
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցամարտերը սկսվում են 17:00-ից, եզրափակիչ փուլի գոտեմարտերը՝ 23:00-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Մաքսիմ Մանուկյանի համար վիճակահանությունը լավագույնը չէր, քանի որ նրան բաժին է ընկել ոսկե մեդալի թոփ-6 հավակնորդներից մեկը: Հունգար ըմբիշի՝ Օլիմպիական չեմպիոն դառնալու հավանականությունը Վիվառոն գնահատում է 11.00 գործակցով, Մաքսիմ Մանուկյանինը՝ 41.00: Այնուամենայնիվ, երեկ արդեն տեսանք, որ անակնկալները բացառված չեն նույնիսկ առաջին գոտեմարտում, ուստի սպասենք հաջող գոտեմարտի Մանուկյանի կողմից:


    • Ընթերցեք նաև

Եվրոպայի առաջնություն. Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի տարվա առաջին գլխավոր ստուգատեսին

Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել է «Հայկյան-2017» հատուկ մրցանակով

4 բրոնզե մեդալ մրցումային վերջին օրը. Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Ըմբշամարտ, Կիևի մրցաշար. Հայ մարզիկների բոլոր արդյունքները (թարմացվում է)

Մաքսիմ Մանուկյան․ «Ամեն ինչ գնում է նրան, որ Եվրոպայի և աշխարհի առաջնությունում լավ հանդես գամ»

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

UWW. Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը

Կայացավ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ ըստ լրագրողների

Դուք արդեն հասցրե՞լ եք մասնակցել «Տարվա լավագույն մարզիկների» քվեարկությանը

Ֆուտբոլն անտեսված չէ. 2017թ. լավագույն մարզիկի կոչման 25 հավակնորդները

Quiz. Հայտնի մարզիկներից ո՞վ է գյումրեցի, իսկ ո՞վ՝ ոչ

Մաքսիմ Մանուկյան. «Հիմա նպատակ եմ դրել դառնալ Եվրոպայի և Օլիմպիական չեմպիոն»

ՀՀ նախագահը պարգևատրել է Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Յուրի Ջորկայեֆին և այլոց

Անկախ Հայաստանի բոլոր Աշխարհի չեմպիոնները

Մաքսիմ Մանուկյանի բոլոր հնարքները աշխարհի առաջնությունում (տեսանյութ)