Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիո-2016. Հայտնի է Արթուր Ալեքսանյանի մրցակիցը

Արթուր Ալեքսանյան

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին մեկնարկելու է Հայաստանի թիմի գլխավոր օլիմպիական հույսը` ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: 25-ամյա գյումրեցին Աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Անձնական մարզիչը հայրն է` Գևորգ Ալեքսանյանը:

Ո՞վ է մրցակիցը
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ վիճակահանությամբ նրա մրցակիցը իտալացի Դայգորո Տիմոնչինին է: Վերջինս Իտալիայի բազմակի չեմպիոն է, սակայն միջազգային ասպարեզում լուրջ հաջողություններ չունի: Տիմոնչինին երկու անգամ արդեն հասցրել է մասնակցել Օլիմպիական խաղերին: Հետաքրքիր է, որ Լոնդոն-2012-ում կրկին հենց առաջին գոտեմարտում իտալացուն պայքարից դուրս է թողել հենց Արթուր Ալեքսանյանը:

Ե՞րբ
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցամարտերը սկսվում են 17:00-ից, եզրափակիչ փուլի գոտեմարտերը՝ 23:00-ից:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Ինչպես նշեցինք ամենասկզբում` Արթուր Ալեքսանյանը Հայաստանի թիմում մեդալի ամենաիրական հավակնորդն է, ընդ որում` ոսկե մեդալի: Իտալացի ըմբիշի հետ գոտեմարտում Ալեքսանյանը բացահայտ ֆավորիտ է լինելու, նույնը կարելի է ասել հաջորդ փուլում` քառորդ եզրափակչում Համդի Մուսթափա Էլսայիդ Աբդելվահաբ /Եգիպտոս/ – Ալին Ալեքսուս Չիչարիու /Ռումինիա/ զույգի հաղթողի հետ գոտեմարտի մասին: Առաջին լուրջ մրցակցին Արթուր Ալեքսանյանը կարող է հանդիպել կիսաեզրափակչում, ու դա կարող է լինել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մագոմեդովը: Իր մեկ այլ հիմնական մրցակից Գասեմ Ռեզայիին Արթուր Ալեքսանյանը կարող է հանդիպել միայն եզրափակչում: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի չեմպիոն դառնալու հավանականությունը Վիվառոն գնահատում է ամենացածր` 2.12 գործակցով:


    • Ընթերցեք նաև

Եվրոպայի առաջնություն. Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի տարվա առաջին գլխավոր ստուգատեսին

Ըմբշամարտ, Կիևի մրցաշար. Հայ մարզիկների բոլոր արդյունքները (թարմացվում է)

Կիևի մրցաշար․ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, ևս 3 ըմբիշ էլ կպայքարի բրոնզե մեդալի համար

Twitter-ում այսօր «ծածանվել» է հայոց եռագույնը՝ շնորհիվ Արթուր Ալեքսանյանի

Գևորգ Ալեքսանյան. «Ցավում եմ, որ 97 կգ քաշային կարգում Արթուրի բացակայությամբ ունեինք ընդամենը 3 մարզիկ»

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Լևոն Ջուլֆալակյան. «Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի մեր ընտրանին»

UWW. Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը

«Որպեսզի նման թյուրիմացական «10 լավագույն» այլևս չունենանք»․ Արսեն Ջուլֆալակյանը առաջարկում է լավագույնների որոշման նոր համակարգ

Արթուր Ալեքսանյան. «Իմ կարծիքով քվեարկությունը սխալ է կազմակերպվել, արժանի մարզիկներ կային, որոնք չեն ընդգրկվել լավագույն տասնյակում»

Հայտնի դարձան Հայաստանի 2017թ. 10 լավագույն մարզիկները

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ ըստ լրագրողների

Դուք արդեն հասցրե՞լ եք մասնակցել «Տարվա լավագույն մարզիկների» քվեարկությանը

Ֆուտբոլն անտեսված չէ. 2017թ. լավագույն մարզիկի կոչման 25 հավակնորդները

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

Quiz. Հայտնի մարզիկներից ո՞վ է գյումրեցի, իսկ ո՞վ՝ ոչ