Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնի ծանրորդ Առաքել Միրզոյանը

Առաքել Միրզոյան

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ հերթական ծանրորդը` Առաքել Միրզոյանը: 26-ամյա մարզիկի համար սա երկրորդ Օլիմպիական խաղերն են: 2009թ Եվրոպայի չեմպիոնն ու Աշխարհի փոխչեմպիոնը 2010թ. վնասվածք ստացավ, սակայն հասցրեց վերադառնալ մինչև Օլիմպիական խաղերը: Լոնդոնում Միրզոյանը պոկում վարժությունից հետո 5-րդն էր, սակայն հրում վարժությունում ձախողեց իր բոլոր մոտեցումները: Դրանից հետո Միրզոյանը լուրջ մրցաշարերում գրեթե չի հանդես եկել: Ինչպես մեր այսօրվա մյուս ծանրորդ Սոնա Պողոսյանը, Առաքել Միրզոյանը ևս նախապես ընդգրկված չէր հավաքականի կազմում, սակայն Տիգրան Մարտիրոսյանի որակազրկումից հետո հենց նա ընտրվեց Ռիոյում Հայաստանը ներկայացնելու համար: Անձնական մարզիչը Օգսեն Միրզոյանն է:

Ո՞ր քաշային կարգում է հանդես գալու
Առաքել Միրզոյանը հանդես է գալիս մինչև 85 կգ քաշային կարգում: Հայ մարզիկն ընդգրկված է A ենթախմբում: Այստեղ հենց այսօր, երկու վարժությունների ավարտից հետո հայտնի են դառնալու բոլոր մեդալակիրները:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Առաքել Միրզոյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 02:00:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Ինչպես արդեն նշեցինք, Առաքել Միրզոյանը վերջին շրջանում հանդես չի եկել խոշոր ստուգատեսներում, ու նրա մարզավիճակի մասին պատկերացում ունեն միայն իր մարզիչները: Ճիշտ է, մեր մարզիկն ընդգրկված է A ենթախմբում, սակայն նրա նախնական պատվերը 265 կգ երկամարտում, ամենացածր քաշն է ենթախմբի բոլոր մասնակիցների շրջանում: Սա հաշվի առնելով դժվար է Միրոզյանի հետ մեդալների հույսեր կապել: Վիվառոն նրա հաղթանակի համար գործակից չի սահմանել:


    • Ընթերցեք նաև

Արթուր Ալեքսանյանը` «Հանրային Օրակարգ» հաղորդման հյուր (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. Ռիոյի լավագույն դրվագները (տեսանյութ)

Ռիո-2016-ի թոփ-10 դրվագները

ԱՄՆ ձողացատկորդի արձագանքն իր երկրի օրհներգին (տեսանյութ)

Ինչպես «Մարականան» արձագանքեց Նեյմարի հաղթական գոլին

Ռիո 2016. Գեորգի Կետոև – Էլիզբար Օդիկաձե գոտեմարտի տեսագրությունը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը՝ Ռիոյի Օլիմպիական չեմպիոն

Ինչ էր հայտնվել BBC-ի լրագրողի՝ Ռիոյի լողափից ռեպորտաժում (տեսանյութ)

Ռիո-2016. Օլիմպիական խաղերի ցավոտ կողմերը

Արի՛ տուն. 15 հայ մարզիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո – Մաս 2

Ռիո 2016. Գերմանիայի օլիմպիական հավաքականը եզրափակիչում է

Ռիո 2016. Բրազիլիայի օլիմպիական հավաքականը եզրափակիչում է

Համառ Նեյմարն Օլիմպիական խաղերի պատմության ամենաարագ գոլն է խփել

Ինչպես է Գյումրին տոնում Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը (տեսանյութ)

Գոռ Մինասյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հայոց եռագույնը Օլիմպոսում. Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)