Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիո-2016. Այսօր մեկնարկում է լողորդ Վահան Մխիթարյանը

Vahan 4 - Ռիո-2016. Այսօր մեկնարկում է լողորդ Վահան Մխիթարյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ է մտնում Հայաստանի թիմի դրոշակակիրը՝ լողորդ Վահան Մխիթարյանը: Երիտասարդ մարզիկը 5 օր անց տոնելու է իր 20-ամյակը, ուստի կարող է վաղաժամ իրեն լավ նվեր մատուցել: Մխիթարյանը մասնակցել է 2015թ. Աշխարհի առաջնությանը, որտեղ 50մ ազատ ոճում ցույց է տվել 23,36վ ժամանակ ու գրավել 44-րդ տեղը: 2014թ. Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում գրավել է 18-րդ տեղը: Վահանի մարզիչներն են Մ. Գաբրիելյանը և Հ.Անանյանը:

Ի՞նչ ձևում է հանդես գալու
Վահան Մխիթարյանը հանդես է գալու 50մ ազատ ոճ ձևում: Որակավորման փուլին մասնակցում են 86 մարզիկներ, որոնցից եզրափակիչ են դուրս գալու լավագույն արդյունք ցույց տված 16 լողորդները:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Վահան Մխիթարյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ից: Նա ընդգրկված է 6-րդ ութնյակում ու ավելի հստակ ելույթ կունենա 20:12:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Վահան Մխիթարյանի համար իր առաջին Օլիմպիական խաղերում գերնվաճում կլինի եզրափակիչ փուլ դուրս գալը: Մասնակից 86 լողորդների որակավորման նախնական ցուցանիշներով հայ մարզիկն իր 23,36 վ. արդյունքով ընդամենը 47-րդն է, իսկ 16-րդ տեղից նրան բաժանում է 1,44 վայրկյան՝ բավականին մեծ տարբերություն: Իհարկե, ամեն ինչ կարող է դասավորվել այլ կերպ, սակայն պետք է իրատես լինել ու գերպահանջներ չդնել մեր դրոշակակրի առջև:


    • Ընթերցեք նաև

Արթուր Ալեքսանյանը` «Հանրային Օրակարգ» հաղորդման հյուր (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. Ռիոյի լավագույն դրվագները (տեսանյութ)

Ռիո-2016-ի թոփ-10 դրվագները

ԱՄՆ ձողացատկորդի արձագանքն իր երկրի օրհներգին (տեսանյութ)

Ինչպես «Մարականան» արձագանքեց Նեյմարի հաղթական գոլին

Ռիո 2016. Գեորգի Կետոև – Էլիզբար Օդիկաձե գոտեմարտի տեսագրությունը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը՝ Ռիոյի Օլիմպիական չեմպիոն

Ինչ էր հայտնվել BBC-ի լրագրողի՝ Ռիոյի լողափից ռեպորտաժում (տեսանյութ)

Ռիո-2016. Օլիմպիական խաղերի ցավոտ կողմերը

Արի՛ տուն. 15 հայ մարզիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո – Մաս 2

Ռիո 2016. Գերմանիայի օլիմպիական հավաքականը եզրափակիչում է

Ռիո 2016. Բրազիլիայի օլիմպիական հավաքականը եզրափակիչում է

Համառ Նեյմարն Օլիմպիական խաղերի պատմության ամենաարագ գոլն է խփել

Ինչպես է Գյումրին տոնում Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը (տեսանյութ)

Գոռ Մինասյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հայոց եռագույնը Օլիմպոսում. Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)