Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիքելմե. «Ռամոսը չէր կարողանա գոլեր խփել Հարավային Ամերիկայում»

«Բարսելոնայի» ու «Վիլյառեալի» նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիքելմեն կարծում է, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չէր կարողանա աչքի ընկնել նույնպիսի գոլային արդյունավետությամբ, եթե խաղար Հարավային Ամերիկայում:

«Հարավային Ամերիկայում գոլերը խփվում են այլ կերպ: Ռամոսին թույլ չէին տալու մեկնարկել, ու նա չէր կարողանալու գոլեր խփել»,-ասել է Ռիքելմեն:

Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում արդեն 10 գոլ է խփել: