Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիգա 2016. Վարշամ Բորանյանը եզրափակչում է, Չալյանը կպայքարի բրոնզի համար (թարմացվող)

varsham boranyan

Ռիգայում այսօր ըմբշամարտի Աշխարհի առաջնության վերջին խաղային օրն է: Պայքարում կրկին հունահռոմեականներն են:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանը 1/8 եզրափակչում 8-0 հաշվով պարտության է մատնել պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին, ապա հաջորդ փուլում 8-2 հաշվով առավելության հասել բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Բորանյանը 2-1 հաշվով է ավարտել գոտեմարտը հունգար Բալինտ Կորպասիի հետ: Եզրափակչում նրա մրցակիցը սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչն է:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում բուլղարացի Իլիան Տոդորով Գեորգիևին 10-5 հաշվով պարտության մատնելուց հետո 1/4 եզրափակչում զիջել է վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 8-0: Չալյանը սփոփիչ առաջին գոտեմարտում 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Սուլեյման Կուսի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կմրցի ադրբեջանցի Էրվին Մուրսալիևի հետ:

80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 1/8 եզրափակչում 4-2 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսեյ Չեկալենկոյի նկատմամբ: 1/4 եզրափակչում նրա մրցակիցը եղել է Լեհաստանի դրոշի տակ հանդես եկող Էդգար Բաբայանը: Գոտեմարտը ավարտվել է 2-2, սակայն հաղթանակը տրվել է Բաբայանին, քանի որ նա վերջինն է միավոր վաստակել: Ռաֆիկ Մանուկյանը մասնակցել է նաև սփոփիչ գոտեմարտի, սակայն պարտվել թուրք Ասլան Ատեմին 0-2 հաշվով:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը արդեն 1/8 եզրափակչում պարտություն է կրել ռուս Եվգենի Սալեևից 11-6 հաշվով և դուրս մնացել մեդալների համար պայքարից:


Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը պարտվում են քառորդ եզրափակչում

Չալյանը և Մանուկյանը քառորդ եզրափակչում են

Ըմբշամարտի ԵԱ. Չալյանը և Մանուկյանը հաղթում են մեկնարկային գոտեմարտերում

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

Կարապետ Չալյանը՝ Փարիզի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Չալյանը դժվարին պայքարում նվաճում է եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Մաքսիմ Մանուկյանը ապահովեց մեդալը, Չալյանը՝ կիսաեզրափակչում է

Փարիզի մրցաշար. Մանուկյանը՝ կիսաեզրափակչում է, Չալյանը՝ 1/4 եզրափակչում, Ռաֆայել Ալեքսանյանը պարտվում է (տեսանյութեր)

Փարիզի մրցաշարում այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Կայացել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Ըմբշամարտ. Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում

Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ըմբիշների անունները