Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռեյկյավիկի բաց մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը զիջել է իր դիրքերը

Sergey Movsesian

Այսօր Ռեյկյավիկում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրն է: Մեր 3 շախմատիստները համեմատաբար զիջել են իրենց դիրքերը:

9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը խաղացել են ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը  պարտություն է կրել: Իսկ 8-րդ տուրում երկու առաջատարներն էին` Սերգեյ Մովսիսյանը և Աբիջեթ Գուպտան: Սակայն Մովսիսյանը նրա հետ պարտիայում պարտություն կրեց և զիջեց իր դիրքերը: Այժմ մրցաշարի միանձնյա առաջատարն է Գուպտան (8 միավոր):

9 տուրերից հետո Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 6,5-ական միավոր, իսկ Գաբրիել Սարգսյանը` 6 միավոր: Ասյպիսով մրցաշարային աղյուսակում Սերգեյ Մովսիսյանը 150 մասնակիցների շարքում 7-րդ տեղում է, Հրանտ Մելքումյանը 11-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը 23-րդ:

Այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 դոլար:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը