Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռեշֆորդ. «Մխիթարյանի փոխանցումը փառահեղ էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» 19-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը, որից հետո նա հավասարացրեց հաշիվը Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղում:

«Դա փառահեղ փոխանցում էր: «Բլեքբերնի» ֆուտբոլիստների մեծամասնությունը շրջապատել էին Մխիթարյանին, բայց նա կարողացավ գլուխը բարձրացնել և տեսնել, թե ինչպես եմ վազում տուգանային հրապարակի ուղղությամբ ու, բարեբախտաբար, ես կարողացա ավարտին հասցնել այդ գրոհը:

Երբեմն դժվար է լինում գոլ խփել, բայց այդ պահին ես հասկացա, որը թիմը պարտվում է ու գիտեի, որը պարտավոր եմ գոլ խփել»,-MUTV-ն է մեջբերում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը:

Media preview