Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» նոր պայմանագրեր է պատրաստել երկու պաշտպանների համար

Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը երկու եզրային պաշտպանների հետ, հայտնում է As-ը:

Մադրիդցիները ցանկանում են հունիսին նոր պայմանագրեր ստորագրել Դանիել Կարվախալի և Մարսելոյի հետ մինչև 2022թ.: Նրանց գործող համաձայնությունների ժամկետները ավարտվում են 2020թ.:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Կարիմ Բենզեման ևս կարող է երկարաձգել պայմանագիրը մինչև 2022թ.: