Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» նոր կորուստ ունի` մադրիդյան դերբիին ընդառաջ

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում խաղալիս երկրորդ աստիճանի վնասվածք է ստացել: Նրա մասնակցությունը շաբաթ օրը կայանալիք մադրիդյան դերբիին կասկածի տակ է:

Ալվարո Մորատան Իսպանիա – Անգլիա խաղում դաշտ է մտել երկրորդ կեսում, սակայն առանց խնդրի ավարտել է խաղը: Սակայն, ակումբ վերադառնալուց հետո, հերթական մարզումից առաջ նրա մոտ հայտնաբերվել է ծնկի մկանային վնասվածք: Ակումբը չի մանրամասնում, թե որքան կպահանջվի ֆուտբոլիստի վերականգնման համար, իսկ ահա իսպանացի լրագրող Օնդա Սերոն հայտնում է, որ հարձակվողը կբացակայի մեկ ամիս:

Նշենք, որ «Ատլետիկոյի» դեմ խաղում հանդես չի գա Տոնի Կրոսը, իսկ Պեպեի, Սերխիո Ռամոսի, Կարիմ Բենզեմայի, Մարկո Ասենսիոյի և Կազեմիրոյի մասնակցությունները հարցականի տակ են:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին