Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» կփորձի ձեռք բերել Լյորիսին, եթե Կուրտուայի տեղափոխությունը ձախողվի

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային անվանացուցակում է:

Մադրիդյան ակումբը կփորձի ձեռք բերել 30-ամյա դարպասապահի տրանսֆերն ամռանը՝ հայտնում է The Telegraph-ը:

Նշենք, որ մադրիդյան ակումբի տրանսֆերային հիմնական թիրախը Տիբո Կուրտուան է, սակայն եթե նրա տեղափոխությունը չստացվի, ապա «արքայական» ակումբն ամեն ինչ կանի, որ Լյորիսը համալրի «սպիտակների» կազմը: