Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» գտել է այն ֆուտբոլիստին, ով կփոխարինի Իսկոյին

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Բրանդտի ծառայություններով:

20-ամյա ֆուտբոլիստը, ում ելույթներին ուշադրությամբ հետևում են նաև Մադրիդի «Ատլետիկոն» ու Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, «Բայերի» ակադեմիայի սան է և առաջին թիմում հանդես է գալիս սկսած 2014 թվականից:

Ըստ ասեկոսեների՝ «Արքայական» ակումբում Բրանդտին դիտարկում են որպես Իսկոյին փոխարինողի, ով, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Իսպանիայի մայրաքաղաքից: