Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալ» – «Բարսելոնա». Կլասիկոյի գլխավոր մրցավարը

Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը նշանակվել է «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավար:

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է ապրիլի 23-ին Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում:

Նշենք, որ Էրնանդեսն ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է «Բարսելոնա» – «Բետիս»(1-1) խաղը, որի ժամանակ չի նկատել, որ Լուիս Սուարեսի հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը:

Նախորդ մրցաշրջանում Էրնանդեսն սպասարկել է «Բարսելոնա» – «Ռեալ»(1-2) խաղը, որի ժամանակ չի արձանագրել Գարեթ Բեյլի խփած գնդակը՝ օդային պայքարում տեսնելով կանոնների խախտում: