Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռազմիկ Օլթեցյանը փոքր արծաթե մեդալ է նվաճում Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

77 կգ քաշային կարգում հանդես եկող Ռազմիկ Օլթեցյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ կարողացավ պոկել 137 կգ ծանրաձողը, սակայն հայ մարզիկը 2 անգամ պայքար տալով 145 կգ ծանրաձողի հետ ձախողեց վարժությունը:

Հրում վարժությունում Ռազմիկ Օլթեցյանը ավելի լավ հանդես եկավ՝ գլխավերևում պահելով նախ 173 կգ, այնուհետև հաջողությամբ պոկեց 177 կգ, սակայն 3-րդ մոտեցումը հայ ծանրորդը ձախողեց և երկամարտի 177 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Նշենք, որ այս քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում էր մեկ այլ հայազգի ծանրորդ Հունանյան Ռազմիկը, որը երկամարտի 327 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում հայ մարզիկներ  նվաճում են թվով 4-րդ մեդալը: