Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռայոլան Դոնարումայի ծառայությունները առաջարկել է «Ինտերին»

Գործակալ Մինո Ռայոլան «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայությունները առաջարկել է «Ինտերին», տեղեկացնում է Football Italia-ն:

Իր հերթին, «Ինտերը» դեմ չէ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայությունների ձեռքբերմանը, և կողմերը արդեն սկսել են բանակցություններ վարել տրանսֆերի շուրջ:

Միաժամանակ ընդգծվում է, որ սա մարտավարական քայլ է Ռայոլայի կողմից, որպեսզի «Միլանի» հետ կնքվելիք պայմանագրի կետերը լիովին համապատասխանեն իր և իր հաճախորդի պահանջներին:«Դևերը» չեն ցանկանում վաճառել դարպասապահին, սակայն,   եթե նույնիսկ համաձայնության չգան, ապա կվաճառեն նրա տրանսֆերային իրավունքները այլ լիգայում հանդես եկող թիմին:

«Միլանը» Դոնարումային առաջարկել է տարեկան 3.5 մլն.եվրո աշխատավարձ և պատրաստ է ավագի թևկապը վստահել երիտասարդ ֆուտբոլիստին: Ռայոլան էլ ցանկանում է պայմանագրում կետ ընդգրկել, ըստ որի՝ նա կստանա այլ ակումբ ֆուտբոլիստի տեղափոխության արժեքի 15 տոկոսը:


Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

Sky Sport. «Միլանը» իրականացրեց իր 3-րդ տրանսֆերը

Անգլիական թիմը մոտ է Դոնարումայի տրանսֆերը ձեռք բերելուն

«Ինտերը» մեգապայմանագիր է առաջարկել Պոչետինոյին

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Marca. Պեպեն տեղափոխվում է Իտալիա

«Երկու քարի արանքում». Անտոնիո Կոնտեն պետք է ընտրի «Չելսիի» և «Ինտերի» առաջարկների միջև

Դելոֆեուն փրկեց «Միլանին» պարտությունից «Ատալանտայի» հետ խաղում (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ինտերը» մնաց առանց գլխավոր մարզչի

«Միլանը» իրականացրեց իր երկրորդ տրանսֆերը

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

«Ռոման» վստահ հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ «Սան-Սիրո» մարզադաշտում (տեսանյութ)

«Միլան» – «Ռոմա». Թիմերի մեկնարկային կազմերը

Իբրահիմովիչի գործակալ. «Զլատանի ոտքն այնքան ուժեղ է, որ բժիշկը ցանկանում է հետազոտել այդ հզորությունը բուժումից հետո»

Մոնտելա. «Դոնարուման դեռ երեխա է, նա չի լինի «Միլանի» ավագը»