«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ իր հաճախորդը մոտ է եղել մեկ այլ անգլիական գրանդ տեղափոխվելուն:
«Մխիթարյանի տրանսֆերը ավելի բարդ ստացվեց: Մենք գրեթե պայմանագիր էինք ստորագրել ԱՊԼ-ի մեկ այլ ակումբի հետ, սակայն Դորտմունդը չցանկացավ վաճառել նրան, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդը»,- ասել է Ռայոլան:
Ավելացնենք, որ Մխիթարյանը ավելի վաղ կապված է եղել «Արսենալի» հետ, սակայն լոնդոնցիները այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել գերմանական ակումբի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո