Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռատչաբուրիի» գլխավոր տնօրեն. «Էդգար Մանուչարյանը վիճաբանել էր ակումբի նախագահի հետ»

«Ռատչաբուրիի» ֆուտբոլային տնօրեն Ռոբերտ Պրոսուրերը խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի՝ ակումբից հեռանալու պատճառների մասին:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը Թայլանդը ներկայացնող ակումբ էր տեղափոխվել նոյեմբերին և, մասնակցելով նախապատրաստական փուլին և ընկերական խաղերում աչքի ընկնելով արդյունավետությամբ, մրցաշրջանի մեկնարկից առաջ անսպասելիորեն հեռացել թիմից:

«Էդգարը լավ ֆուտբոլիստ է, բայց այստեղ խնդիր կա՝ կապված նրա վարքագծի հետ: Նա վիճաբանել էր ակումբի նախագահի հետ և արդեն հասցրել էր բազմաթիվ այլ խնդիրներ ստեղծել: Խնդիրը կապված էր ավելի շատ կարգապահության, քան խաղային որակների հետ: Էդգարն արդեն հասցրել էր խնդիրներ ունենալ ակումբի շատ անդամների հետ, ուստի մեզ համար դժվար էր պահպանել նրան»,- ասել է նա:

«Ռատչաբուրիի» գլխավոր մարզիչ Պաչետան այս առիթով նշել է. «Դուք այս հարցով պետք է դիմեք ակումբի ղեկավարությանը: Դա ակումբի որոշումն է եղել: Ես ոչ գնում եմ ֆուտբոլիստների, ոչ էլ՝ վաճառում»:


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը որակազրկվեց 6 խաղով

Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել 6 խաղով

Էդգար Մանուչարյան. «Բոլորս էլ խաղավերջի բախման համար արժանի էինք կարմիր քարտի»

Էդգար Մանուչարյանը կարմիր քարտ է ստացել Ռուսաստանի գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Թայլանդում ինձ հարցնում էին. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»

Էդգար Մանուչարյան.«Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կարող է հաղթել բոլորին»

Մանուչարյան. ««Ուրալ» չեմ եկել օրեր հաշվելու և գումար աշխատելու համար»

Էդգար Մանուչարյան. «Ես այժմ շոկային իրավիճակում եմ»

Էդգար Մանուչարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական»

Էդգար Մանուչարյան. «Շատ հաճելի է, որ վերադարձել եմ տուն»

«Ուրալը» Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչում է, Մանուչարյանը գոլ է խփել 11-մետրանոցից (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ»

Էդգար Մանուչարյան. «Հեռանում եմ Թայլանդից» (լուսանկար)

էդգար Մանուչարյանը նոր թիմ ունի (լուսանկար)

Էդգար Մանուչարյանը հեռացել է «Ռատչաբուրիից» (լուսանկար)