Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռանյերի մայրը. «Իմ որդին վերջապես գտավ իրեն. Հիմա նա Անգլիայի թագավորն է»

Ռենատա Ռանյերին, ով «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի մայրն է, պատմել է, թե ինչ նշանակություն ունի այս հաղթանակը իր և որդու համար:

«Հանդիպումից հետո ես արտասվեցի: Միայն դրանից հետո նա կարողացավ զանգահարել մեզ: Կլաուդիոն զանգում է ամեն օր, բայց այդ օրը նա ուրիշ էր: Նա այնքան երջանիկ էր, ինչպես մենք բոլորս: Հիմա կարող ենք հանգստանալ և վայելել այս պահը:

Մեր ընթրիքը տևեց 2 ժամ: Մենք խոսեցինք ամեն ինչից և քննարկեցինք տարբեր հարցեր:

Երբեք չէինք պատկերացնի, որ այսպիսի բան կարող էր լինել, բայց Կլաուդիոն գտավ այն ֆուտբոլիստների խմբին, ովքեր մարզվեցին ինչպես պրոֆեսիոնալներ: Ամեն ինչ իր տեղն եկավ: Իմ տղան վերջապես գտավ իրեն: Այժմ նա Անգլիայի թագավորն է: Մենք տարբեր հաճոյախոսություններ ենք ստանում տարբեր տեղերից: Շնորհակալ ենք:

Նախկինում Կլաուդիոն նվաճել էր տարբեր տիտղոսներ: Ցավում եմ, որ նրա մարզչական կարիերան վատ դասավորվեց «Ռոմայում»:

Հիմա նա արդեն Անգլիայի չեմպիոն է և մենք հպարտ ենք»,- ասել Ռենատա Ռանյերին:


«Մանեսթեր Սիթին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ 3-րդ հորիզոնական(տեսանյութ)

«Լեսթերը» ՉԼ-ին մասնակցությունից ավելի քիչ գումար է ստացել, քան ԱՊԼ-ից դուրս մնացած «Սանդերլենդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի Շմեյխելին, եթե դե Խեան հեռանա

«Արսենալը» վերջին րոպեներին հաղթում է «Լեսթերին» (տեսանյութ)

Ռոնալդուն և «Ատլետիկոն» խփեցին իրենց 100-րդ գոլերը Չեմպիոնների լիգայում. Ամենահետաքրքիր փաստերը երեկվա խաղերից

«Ատլետիկոն» ՉԼ կիսաեզրափակչում է, «Բավարիան» ու «Ռեալը» դեռ պետք է որոշեն հաղթողին (տեսանյութ)

«Լեսթեր» – «Ատլետիկո». Մադրիդցիները բացեցին հաշիվն Անգլիայում (տեսանյութ)

«Լեսթեր» – «Ատլետիկո Մադրիդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Շեքսպիր. «Ասում են ՝ «Լեսթերի» հաղթելու շանսը 10% է, հույս ունեմ՝ մարդիկ գումար կաշխատեն մեր հաղթանակից հետո»

Ռոնալդուի 100-յակը և Մբապեի նոր տարիքային ռեկորդը. Ինչ է ասում վիճակագրությունը

«Բավարիա»-«Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո»-«Լեսթեր». Մեկնարկային կազմեր

Մադրիդում «Լեսթերի» երկրպագուներ են ձերբակալվել (տեսանյութ)

Հայտնի է՝ որ մրցավարները կսպասարկեն «Բավարիա»-«Ռեալ» և «Ատլետիկո»-«Լեսթեր» հանդիպումները

Վարդին խաղադաշտ է կառուցել երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար (տեսանյութ)

«Լեսթերը» վեցերորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

Շեքսպիրը ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց