Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռամոս. «Կզարմանայի, եթե Պիկեի փոխարեն Մեսին խոսեր մրցավարության մասին»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն իր կարծիքն է հայտնել «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակից հետո (3-2) «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կողմից արված քննադատության վերաբերյալ: Վերջինս կատալոնական և մադրիդյան թիմերի խաղերը սպասարկող մրցավարներին մեղադրել էր կողմնակալության մեջ:

«Կզարմանայի, եթե Պիկեի փոխարեն Մեսին խոսեր մրցավարության մասին: Բոլորս էլ գիտենք, որ Ժերարն ապրում է աշխարհում, որտեղ իրեն թվում է՝ բոլորն իր դեմ են: Մրցավարների աշխատանքը շատ բարդ է, և մենք պետք է փորձենք այն հնարավորինս հեշտ դարձնել:

«Վիլյառեալի» նկատմամբ մենք կարևոր հաղթանակ տոնեցինք, առաջին հերթին՝ հոգեբանական տեսանկյունից: Մրցաշարային աղյուսակը գլխավորում ենք փոքր առավելությամբ, մրցակիցները մեր թիկունքում են: Չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը կորոշվի վերջին տուրում: Ֆուտբոլում թիմերի միջև կարգերի տարբերությունը գնալով փոքրանում է»,- ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:


Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը