Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պրեմիեր լիգայում ամենից շատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը՝ սկսած 2010 թվականից

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան գոլային փոխանցման հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Սանդերլենդի» հետ մրցավեճում (2-0):

31-ամյա իսպանացի կիսապաշտպանի հաշվին այժմ գրանցված է Պրեմիեր լիգայում կատարած 62 գոլային փոխանցում, ավելին, քան ցանկացած այլ խաղացողի ակտիվում՝ սկսած 2010 թվականից: Հենց այդ տարի է Սիլվան նորամուտը նշել Անգլիայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրից հետո «քաղաքայիններն» ընթանում են 3-րդ հորիզոնականում՝ 2-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին» զիջելով մեկ միավորով, բայց նրա համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել: