Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պրեմիեր լիգան հայտարարել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը (լուսանկար)

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նա լավագույն խաղացողի մրցանակը ստացել է առաջնության պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում:

Անգլիացի ֆուտբոլիստը նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է 3 հանդիպման և դարձել 4 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Քեյնը Դելե Ալիից հետո դարձել է «Տոտենհեմի» երկրորդ ֆուտբոլիստը, ով այս պարգևը ստանում է ընթացիկ մրցաշրջանում:

«Սա մեծ պատիվ է ինձ համար: Այս մրցանակը կարիերայիս ընթացքում ստանում եմ 4-րդ անգամ: Այս պահին լավ մարզավիճակում եմ գտնվում և ինձ վստահ եմ զգում յուրաքանչյուր մրցավեճում»,- ասել է Քեյնը:

Նրանից զատ, մրցանակը ստանալուն հավակնում էին նաև Ռոմելու Լուկակուն («Էվերթոն», 4 խաղ, 5 գոլ), Դավիդ Սիլվան («Մանչեսթեր Սիթի», 3 խաղ, մեկ գոլ), Գաբրիել Ժեզուշը («Մանչեսթեր Սիթի», 3 խաղ, 3 գոլ, մեկ գոլային փոխանցում), Գարետ Մակաուլին («Վեստ Բրոմվիչ», 3 խաղ, 2 գոլ), Էլդին Յակուպովիչը («Հալ Սիթի», 4 խաղ, 3 բաց թողած գոլ, 2 «չոր» հանդիպում):

C6jbpbOXUAE594z


Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

Անգլիական ակումբը պայմանագիր է առաջարկել Դանի Ալվեշին

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Ի՞նչ տեսք ունի «Տոտենհեմի» մարզադաշտը այս պահին (տեսանյութ)

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

«Ինտերը» մեգապայմանագիր է առաջարկել Պոչետինոյին

Մոուրինյո. «Մարդիկ ասում են՝ մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ»

«ՄՅՈՒ»-ի մի քանի ֆուտբոլիստների ֆինանսական տույժ է սպասվում, եթե թիմը չհայտնվի ՉԼ-ում

«Յունայթեդը» պարտվեց «Տոտենհեմին» և զրկվեց թոփ-4-ում հայտնվելու հնարավորությունից (տեսանյութ)

Ուեյն Ռունին կրճատեց հաշվի տարբերությունը «Տոտենհեմի» հետ խաղում (տեսանյութ)

«Տոտենհեմը» շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». հավանական մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդի» երկու կիսապաշտպան բաց կթողնի «Տոտենհեմի» հետ խաղը

12 ակումբներ արդեն ապահովել են տեղը Չեմպիոնների լիգա-2017/18-ի խմբային փուլում