Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պրեմիեր լիգան հայտարարել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը (լուսանկար)

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նա լավագույն խաղացողի մրցանակը ստացել է առաջնության պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում:

Անգլիացի ֆուտբոլիստը նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է 3 հանդիպման և դարձել 4 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Քեյնը Դելե Ալիից հետո դարձել է «Տոտենհեմի» երկրորդ ֆուտբոլիստը, ով այս պարգևը ստանում է ընթացիկ մրցաշրջանում:

«Սա մեծ պատիվ է ինձ համար: Այս մրցանակը կարիերայիս ընթացքում ստանում եմ 4-րդ անգամ: Այս պահին լավ մարզավիճակում եմ գտնվում և ինձ վստահ եմ զգում յուրաքանչյուր մրցավեճում»,- ասել է Քեյնը:

Նրանից զատ, մրցանակը ստանալուն հավակնում էին նաև Ռոմելու Լուկակուն («Էվերթոն», 4 խաղ, 5 գոլ), Դավիդ Սիլվան («Մանչեսթեր Սիթի», 3 խաղ, մեկ գոլ), Գաբրիել Ժեզուշը («Մանչեսթեր Սիթի», 3 խաղ, 3 գոլ, մեկ գոլային փոխանցում), Գարետ Մակաուլին («Վեստ Բրոմվիչ», 3 խաղ, 2 գոլ), Էլդին Յակուպովիչը («Հալ Սիթի», 4 խաղ, 3 բաց թողած գոլ, 2 «չոր» հանդիպում):

C6jbpbOXUAE594z


«Արսենալի» 9-րդ պարտությունը Պրեմիեր լիգայում, այս անգամ` «Տոտենհեմին» (տեսանյութ)

6 ֆուտբոլիստ կպայքարեն ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

Օբամեյանգը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ում տրանսֆերը կարժենա ավելի քան 100 մլն. ֆունտ

«Տոտենհեմի» առաջատարն ապաքինվել է վնասվածքից

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

«Տոտենհեմը» հաղթեց խոշոր հաշվով, Քեյնը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Դեժավյու. Անհավանական զուգադիպություն «Ֆուլհեմի» և «Տոտենհեմի» դիմակայությունում

Քեյնի հեթ-տրիկը «Տոտենհեմին» քառորդ եզրափակիչ դուրս բերեց (տեսանյութ)

Անրին անվանել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին

ԱՊԼ-ի ակումբների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Թոփ 5. Եվրոպայի ամենաարդյունավետ դուետներն այս պահին

Թոփ 20. Եվրոպայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Ալան Շիրերը նշել է այն 2 հարձակվողներին, ովքեր կարող են գերազանցել իր ռեկորդը ՊԼ-ում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հարի Քեյնը նոր պայմանագիր ստորագրեց «Տոտենհեմի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է պատրաստում Հարի Քեյնի համար

Metro. ԱՊԼ-ի ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական,ովքեր ընթացիկ մրցաշրջանում դեռ ոչնչով աչքի չեն ընկել