Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պրեմիեր լիգա. 1-ին տուր. «Բորնմութ»-«Մանչեսթեր Յունայթեդ»

Բորնմութ - Մանչեսթեր Յունայթեդ Մխիթարյան Անգլիա Պրեմիեր լիգա
  • Պրեմիեր լիգա. Տուր 1
  • «Բորնմութ»-«Մանչեսթեր Յունայթեդ»
  • «Վիտալի» մարզադաշտ, Բորնմութ
  • Օգոստոսի 14, ժամը՝ 16:30

Խաղից առաջ 

Ժոզե Մոուրինյոյի սաները Անգլիայի առաջնության 2016/17 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը  անցկացնելու են «Բորնմութի» դեմ: Օրեր առաջ Անգլիայի Սուպերգավաթը նվաճելուց և ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը կատարելուց հետո «Կարմիր սատաանաները» մոտենում են այս խաղին բավական մեծ վստահությամբ: «ՄՅՈՒ»-ն,  իր կազմում ունենալով բարձրակարգ և փորձառու հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, խնդիրներ չի ունենա գոլային պահերը իրացնելու հետ,  իսկ գնդակները շվեդ հարձակվողին կմատակարարի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխացնումեր կատարած Հենրիխ Մխիթարյանը:  Սակայն «Բորնմութը» ևս ակտիվ է եղել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում  և ձեռք բերել 8 ֆուտբոլիստ: «Լիվերպուլի» նախկին հարձակվողը Ջորդան Այբը տեղափոխվել է «Բորնմութ» ակումբի համար ռեկորդային տրանսֆերային արժեքով և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի»` դեռևս ոչ կատարյալ պաշտպանությունում: «Կարմիր սատանաները» ներկայումս նոր պաշտպանի փնտրտուքների մեջ են, սակայն այս խաղում այդ բացը կարող է որոշիչ լինել առաջնության առաջին միավորները վաստակելու հարցում:

Հավանական մեկնարկային կազմեր

  • «Բորնմութ»-Բորուց- Սմիթ, Քուկ, Էյք, Բ.Սմիթ, Այբ, Գոսլինգ, Սուրման, Գրեյդել, Ուլիսոն, Աֆոբե
  • «Մանչեսթեր Յունայթեդ»-Դե Խեա-Վալենսիա, Բլինդ, Բայի, Շոու, Կարիկ, Ֆելաինի, Ռունի, Մխիթարյան, Իբրահիմովիչ, Մարսիալ

Հանդիպումը բաց կթողնեն 

  • «Բորնմութ»-Էմերսոն Հինդման, Թայրոն Մինգս, Ջունիոր Ստանիսլաս
  • «Մանչեսթեր Յունայթեդ»- Քրիս Սմոլինգ, Ջեսի Լինգարդ, Պոլ Պոգբա

Հետաքրքիր փաստեր

  • Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ իր նորամուտը կարող է նշել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
  • «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իրենց նորամուտը կարող են նշել միանգամից 4 ֆուտբոլիստ:
  • «Բորնմութը» նախորդ մրցաշրջանի իր վերջին հանդիպումը անցկացրել է «ՄՅՈՒ»-ի դեմ, իսկ հիմա 2016/17 մրցաշրջանի մեկնարկը կրկին տալու է Ժոզե Մոուրինյոյի թիմի դեմ:

Միմյանց դեմ

  • 17/05/16 «Մանչեսթեր Յունայթեդ» 3-1 «Բորնմութ»
  • 12/12/15 «Բորնմութ»2-1«Մանչեսթեր Յունայթեդ»

Լիանա Մկրտչյան


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին