Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պորտուգալիայում հեռախոսային թեժ գիծ է ստեղծվել մրցավարների ու նրանց հարազատների համար

Պորտուգալիայում հեռախոսային հատուկ թեժ գիծ է ստեղծվել մրցավարների ու նրանց հարազատների համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք անհապաղ կարողանան դիմում ներկայացնել:

Նշենք, որ նման որոշում է կայացվել, քանի որ Պորտուգալիայում հաճախ են երկրպագուները ճնշում գործադրում մրցավարների վրա, սպառնում նրանց հարազատներին:

«Սա կօգնի մրցավարներին ավելի հանգիստ ու անվտանգ զգալ»,- A Bola-ի հետ զրույցում ասել է մրցավարական միության նախագահ Լուսիանու Գոնսալվեշը: