Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պոկերում այն երկու «ձեռքերը», որոնց դեպքում անհրաժեշտ է անել ֆոլդ մինչև ֆլոպը

Նույնիսկ եթե Դուք փորձառու խաղացող եք պոկերում, գոյություն ունեն մի քանի հիմնական խաղային սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է իմանալ, մինչև Դուք կգնաք Ձեր խաղաքարերը վերցնելու։ Առաջինը՝ եթե Դուք ստացել եք զույգ տուզ, Դուք պետք է հենց պրեֆլոպում բարձրացնեք խաղադրույքը, այլապես Ձեր մրցակիցները կունենան ավելի մեծ հնարավորություն խաղարկելու իրենց «ձեռքը» և ջախջախելու Ձեզ։ Երկրորդը՝ կարիք չկա խաղալ 7-2-ի պես «հատուկ» «ձեռքով», որը հայտնի է որպես պոկերում հնարավոր վատագույն «ձեռք»։

 

J-10 (միևնույն կամ տարբեր մաստի)

Առաջին հայացքից խաղաթղթերի J-10 համադրությունը բավականին լավ «ձեռք» է թվում։ Այն հնարավորություն է տալիս կազմել սթրեյթ․ Իրականում այս համադրությունը պարզապես անհրաժեշտ է  սթրեյթ կազմելու համար։  Նույն մաստի J-10 ունենալու դեպքում Դուք կարող եք բարձրացնել խաղադրույքը ֆլոպում և հաջողության հասնել։ J-10-ի խնդիրն այն է, որ ֆլոպից հետո այն այլևս լավ չի աշխատում։

Եթե ֆլոպում նունպես առկա է J, ապա կարող եք խնդիրներ ունենալ քիքերի հետ կապված, որը, որպես կանոն, կարող է գերազանցվել հակառակորդի կողմից, ով ունի խաղաթղթերի հետևյալ համադրություններից մեկը՝ Q-J, K-J կամ A-J։ Եթե հույս ունեք «10»-ով կազմել  զույգ քարտերի համադրություն, ապա կարող եք հայտնվել նույնպիսի անբարեհաջող իրադրության մեջ, որտեղ A-10, K-10 կամ Q-10 քարտեր ունեցող հակառակորդը կհաղթի Ձեզ։ Եթե Ձեր քարտերը նույն մաստի են, և ֆլոպում բացվում են 10-ից ցածր նույնանիշ և նույն մաստի քարտեր, ապա հավանականություն կա (շատ փոքր, գրեթե 1-ը 592-ին), որ հակառակորդը կունենա A-K, A-Q, կամ K-Q խաղաթղթերի համադրություն և կջախջախի Ձեզ։ Իսկ սթրեյթ կազմելու հույս անգամ պետք չէ ունենալ (K-Q, Q-9, 9-8), եթե ունեք երկու զույգ խաղաթղթեր։

Այստեղ կա երկու տարբերակ․ շարունակել խաղը և հուսալ, որ մնացած խաղացողները կանտեսեն սթրեյթ կազմելու հնարավորությունը՝ պատասխանելով Ձեր կատարած խաղադրույքին, կամ հետ կանգնել և բաց թողնել այդ «ձեռքը»։ Եթե առկա է հետևյալ քարտերով ֆլոպ՝ K-Q-x, ապա Ձեզ հետ խաղը կշարունակեն միայն այն մարդիկ, ովքեր ունեն գրպանային զույգ խաղաթղթեր (K, Q կամ “x”), կամ նրանք, ովքեր գերազանցում են Ձեզ (A-K, A-Q, K-Q՝ ցանկացած K կամ Q համադրություն և զույգ “x”-ի համար)։ Եթե ֆլոպը անբարեհաջող է, ասենք, օրինակ՝ A-7-4 քարտերով, այդ դեպքում կարող եք միայն բլեֆ անել, այդ դեպքում էլ խաղացողների մեծամասնությունը չի շարունակի խաղը նման անհաջող «ձեռքով»։

Փոքր զույգեր

Յուրաքանչյուր խաղացող էլ ցանկանում է մեծ հաջողության հասնել՝ ունենալով փոքր զույգ՝ 2-ից 5-ի միջակայքում, և բարձրացնելով խաղադրույքները պրեֆլոպում՝ հակառակորդներից առաջ անցնել։ Բայց ի՞նչ կլինի, եթե լիովին հետ մնաք Ձեր փոքր խաղաթղթերի պատճառով։ Այս դեպքում շատ վատ վիճակում կհայտնվեք։

Պրեֆլոպում փոքր զույգերը չեն կարողանում դիմակայել, եթե սեղանի շուրջ ակտիվություն է տիրում։ Ենթադրենք՝ Դուք ունեք զույգ 2 և զբաղեցնում եք այն դիրքը, որտեղ տեղակայված է խաղավարի կոճակը, և խաղացողներից մեկը միջին դիրքում առաջին խաղադրույքն է կատարում, հայջեքը (խաղավարի կոճակից դեպի ձախ՝ երկրորդ խաղացողը) բարձրացնում է, իսկ քաթոֆը (խաղավարի կոճակից դեպի ձախ առաջին խաղացողը) կատարում է երրորդ խաղադրույքը։ Այս դեպքում Ձեր գրպանային զույգ «2» քարտերը այդքան էլ հաջողակ չեն, այնպես չէ՞։ Ոչինչ չի պատահի, եթե նման դեպքում խաղաթղթերը վայր դնեք։

Փոքր զույգերը չեն աշխատում, եթե ֆլոպում բացվում են բարձր քարտեր, լավագույն դեպքում դրանք կարող են ապահովել Ձեզ չորրորդ լավագույն «ձեռքը» ֆլոպից հետո։ Դրանք նաև թույլ չեն տալիս կազմել լավ սթրեյթ։ Օրինակ՝ եթե Դուք ունեք գրպանային զույգ «3» քարտ, և բացվում է 2-4-5 քարտերի ֆլոպ, որով կարող եք կազմել բաց սթրեյթ (չորս քարտի հաջորդականություն), կլինեն այլ խաղացողներ, ովքեր կգերազանցեն Ձեր փոքր զույգը կամ կամ կկազմեն լիարժեք սթրեյթ (հինգ քարտի հաջորդականություն)։

Ամփոփում

Հաճախ մենք ստիպված խաղում ենք այնպիսի «ձեռքեր», որոնք որոշ դեպքերում լավ կլիներ բաց թողնել։ Ինչևէ, այն դեպքերում, երբ ունեք հնարավորություն որոշելու, թե որ «ձեռքի» դեպքում դնել խաղաքարեր, համոզվեք, որ դրանք ունեն հաղթելու մեծ հավանականություն, և այդ դեպքում պոկերի սեղանի շուրջ հաջողությունը ավելի հաճախ կուղեկցի Ձեզ։ Չէ որ մենք միանում ենք խաղին հաղթական «ձեռքերի» և դրանց շնորհիվ վաստակած խաղաքարերի համար։