Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պոդոլսկին Գերմանիայի հավաքական է հրավիրվել վերջին անգամ

«Գալաթասարայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին այս ամիս կավարտի կարիերան միջազգային մակարդակում:

31-ամյա հարձակվողը իր վերջին հանդիպումը ազգային ընտրանու կազմում կանցկացնի մարտի 22-ին Անգլիայի հետ ընկերական մրցավեճում:

Դորտմունդում կայանալիք այդ հանդիպումը կդառնա 130-րդը Պոդոլսկիի համար Գերմանիայի հավաքականում 13 տարվա ելույթներից հետո: Այդ ժամանակամիջոցում հարձակվողը 48 գնդակ է հեղինակել, կրկնակի անգամ հռչակվել է Աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, ինչպես նաև հաղթել է ԱԱ-2014-ը: